From me to my friend

Think about our trip to LA next summer.U should be able to talk to order your meal.

I think it’s a good idea to talk with your school mates in english.Try to watch movies in english and read English magazines and remember to write down the words you don’t understand:

Why don’t you write an email in English everyday and tell me about your latest progress!

 These could be wery useful also for me because I need to practice english,too.

Reading books will help you to learn spelling as well.

Ithink I gave you some good inspiration for the coming week.

GO AND LEARN!!!!!      

Your friend (Rene manaserian)

 

Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը

318287_358309890949133_1262125093_nՍիրելի ընթերցող,այս պատմությունը 4 տարի առաջ  ինձ պատմել է իմ Հասմիկ տատիկը:Հիմա նա չկա:

Հորս պապիկը՝ Հաղվերդին,ծնվել է Սալմաստ գավառում՝1900թվականին:

Սալմաստը – Պարսկահայաստանի քաղաքներից է։ Գտնվում է Ուրմիա(Կապուտան) լճի հյուսիսարևմտյան ափի մոտ, Խոյքաղաքից հարավ, հարթավայրում, Ուրմիա լիճը թափվող համանուն Սալմաստ ձկնառատ գետակի ափին։ Կանաչազարդ քաղաք էր, ուներ ընդարձակ փարթամ այգիներ։ Հնում սովորաբար կոչվել է Սաղամաս, Սաղամաստ, հետագայում նաև Սալմաս։ Գ. Խալաթյանի կարծիքով առաջացել է Ասորեստանի Սալմանասար թագավորներից մեկի անունից։ Հիշատակվում է նաև իբրև գյուղ։

Հնում Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի նշանավոր բնակավայրերից էր, ֆեոդալական փոքրիկ բերդաքաղաք, որը IX— XI դարերում ենթակա էր Վասպուրականի Արծրունիներին։ Հիշատակում են Փավստոս ԲուզանդըԹովմա ԱրծրունինՀովհաննես ԴրասխանակերտցինՄատթեոս ՈւռհայեցինՍմբատ ԳունդստաբլըՅակուտը և ուրիշներ։ Դժվար է ասել, թե երբ է այն հիմնադրվել։ Համապատասխանում է ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող Սագամասում վայրին։ Յակուտին իր «Աշխարհագրական բառարանում» համարել է «հռչակավոր քաղաք»։

Սալմաստը շատ է տուժել 1791 թ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած սաստիկ երկրաշարժից։ Հետագայում քաղաքն ավելի է կորցրել իր նշանակությունը և եթե մի ժամանակ այն համանուն խանության, իսկ հետո Պարսկաստանի Ատրապատական կոչված նահանգի, Սալմաստ գավառի կենտրոնն էր, ապա այժմ սովորական գյուղ է։ XX դ սկզբներից դադարել է գավառի կենտրոն լինելուց։ Գավառը շարունակվում է կոչվել Սալմաստ, բայց կենտրոնը արդեն Դիլման գյուղաքաղաքն է։ Սալմաստի գավառից 1829-1830 թթ մեծ թվով հայեր են գաղթել Արևելյան Հայաստան, սակայն հետագայում էլ նրա բնակչության հիմնական զանգվածները շարունակում էին կազմել հայերը։ 1906 թ դրությամբ Սալմաստի գավառը (մահալ) ուներ հայկական 75 գյուղ՝ Հավթվան, Մահլամ, Ղալասար, Փայաջուկ (Րաֆֆու ծննդավայրը), Սավրա և այլն։ XIX դարի սկզբում Սալմաստն ուներ մոտ 1200 տուն հայ, քուրդ և ասորի բնակչություն, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին միայն հայկական տների թիվը հասնում էր 700-ի։ 1923 թվականին Սալմաստի հայ բնակիչներից շատերը գաղթել են Սովետական Հայաստան և բնակություն հաստատել Գետազատ (մինչև 1948 թ՝ Աղջաղալա) գյուղում։ Սալմաստը ունի ցորենի և գարու ընդարձակ դաշտեր։ Նրա հայ բնակիչներից շատերը տոհմիկ այգեգործներ էին և քաղաքը հայտնի էր իր ընտիր խաղողով ու գինով։ Ուներ տեղական աշխույժ առևտուր, քաղաքում գործում էին տասնյակ արհեստանոցներ, որոնց արտադրանքը հիմնականում սպառվել է գավառի շրջանակներում։ Ինչպես ասվեց, քաղաքն այժմ ավեր վիճակում է։ Նշմարվում են նրա միջնադարյան բերդի մնացորդները, առանձին կառույցների ավերակներ։ Այժմյան դրությամբ այն ոչնչով չի տարբերվում սովորական գյուղից։ Հայերն ունեին 3 եկեղեցի՝ Ս. Հովհաննես, Ս. Թովմաս և Ս.Գևորգ, որոնց կից կային կրթարաններ։ XV դ 50-80-ական թվականներին այստեղ գրվել է մի ավետարան, որին կից կա ընդօրինակող գրչի հիշատակարանը։

Նկարներ:https://www.google.com/search?q=%D5%8D%D5%A1%D5%AC%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF&biw=1024&bih=499&bav=on.2,or.r_cp.r_qf.&um=1&ie=UTF-8&hl=en&tbm=isch&source=og&sa=N&tab=wi&ei=yvdsUebqHsrw4QTfhYC4CA#imgrc=1H3zgVrvgeH98M%3A%3BIfU7jwCmPqsldM%3Bhttp%253A%252F%252Fwww.armenianbooksonline.com%252Fuploads%252F6%252F5%252F0%252F0%252F6500862%252F7725276.jpg%253F605%3Bhttp%253A%252F%252Fwww.armenianbooksonline.com%252Fsalmast-history–culture.html%3B605%3B478

Սալմաստ գավառը հին հայկական համայքներից է,որը հարյուր տարի առաջ 50000 հայ բնակչություն է ունեցել:Հայերը այնտեղ ունեին եկեղեցիներ, դպրոցներ,թատրոն:Այնտեղ է ծնվել նաև բանաստեղծ Րաֆֆին:Այդ նահանգում ՀՅԴ-ն ունեցել է շատ ակտիվ ֆիդայական գործունեություն:Այսօր այդտեղ էլ հայեր չեն բնակվում:Հայերի մասին միայն հիշատակում են կիսավեր մատուռներ և հայկական գերեզմանատներ՝ խաչքարերով:

Գաղթի ժամանակ մերոնք ստիպված թողել են իրենց տները ու շատերը ունեցած ոսկյա կամ արծաթյա իրերը թաղել են իրենց տան շեմքի տակ:Հույս ունենալով,որ կվերադառնան ու կգտնեն իրենց ունեցվածքը:Իմանալով այդ մասին,մինչ այսօր քրդերը մետաղի դետեկտորներով փնտրում են հայերից մնացած հարստություններ և սրբապղծում են գերեզմանները:

Հաղվերդին 1920թվին եկել է Հայաստան և ամուսնացել է Արտաշատցի Արուսյակի հետ:

Նրանց որդին Արշավիրը ծնվել է Արտաշատի շրջանում 1930.թվին:2 տարեկան հասակում պապս ծնողների հետ տեղափոխվելէ Իրանի Թավրիզ քաղաքը:Այն ժամանակ Թավրիզը ուներ մեծ հայկական համայնք եկեղեցիներով և դպրոցներով:Այդտեղ Արշավիրը ամուսնանում  է Հասմիկի հետ, որի ծնողները Վանից գաղթած և Սալմաստում հաստատված հայեր էին:

 

Նապաստակը ու Կրիան

Մի օր կրիան ու նապաստակը որոշում են մրցավազք անցկացնել անտառում:
Այդ մրցավազքի գաղափարը նապաստակինն էր:Կրիան որովհետև դանդաղ էր վազում մտածում էր,որ մրցման ժամանակ կհաղթի նապաստակը:
Մրցման ընթացքում նապաստակը որոշեց հանգստանալ մտածելով,որ կրիան դանդաղ է վազում:Բայց կրիան ջանք թափեց և հասավ հաղթանակի:

Վահան Տերյան

Հայ մեծ բանաստեղծներից է Վահան Տերյանը:Տերյանը եղել է շատ քաջ,հայրենասեր և ազգասեր մարդ:Նա այնքան ազատության համար պայքարող մարդ էր,որ Խորհրդային տարիներին էլ շարունակեց բանաստեղծություններ գրել:Անգամ Կոմունիստները չկարողացան Հայ բանաստեղծին իր որոշումից հետ կանգնեցնել:Տերյանին,ինչպես նաև հայ բանաստեղծներից շատերին աքսորումեին Սիբիր այն պատճառով որ նրանք պայքարում էին ազատության համար:
Տերյանը բանտում շարունակեց գրել իր բանաստեղծությունները:
Բայց ցավոք 1916թ-ին նրամոտ երեվացին Թոքաղթ հիվանդության նշաններ:
Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ: Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը:
1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին:
Ինձ դուր եկավ այս ֆիլմը

Հեղափոխություն

Հեղափոխություն:

Հեղափոխությունը բնութագրում է հիմնական փոփոխություն քաղաքական,մշակութային և գիտական ոլորտներում:Քաղաքական հեղափոխությունը առաջանում է ժողովրդի դժգոհությունից իշխող պետության հանդեպ:Այստեղ կարող ենք օրինակ բերել Իրանի հեղափոխությունը,որի

Ընթացքում Իրանը թագավորությունից դարձավ իսլամական պետություն:

Մշակութային հեղափոխությունները առաջանում են մի քանի հոգու խիզախ և ոչ ընդունված աշխատանքների և ելույթների շնորհիվ:Այստեղ կարող ենք օրինակ բերել Էլվիս Պրեսլիին՝ երգի կամ Պիկասսոին՝ նկարչության ոլորտում:

Գիտական հեղափոխությունները առաջանում են նոր գյուտերի շնորհիվ:Այստեղ կարող ենք օրինակ բերել Դարվինի թեորիան,տիեզերագնացությունը կամ համակարգչի գյուտը: 

Ձև թե բովանդակություն

Իմ կարծիքով այսօր գերակշռողը հաստատ ձևն է:Որովհետև այսոր ապրանքների տեսականիները այնքան շատ են,որ մարդիք,անգամ տոն ասելով հասկանում են սեղան գցել,նվերներտալ և այլ ձևականություններ անել:Իսկ հարյուր տարի առաջ տոն ասելով մարդիք,առաջնայինը հասկանում էին այդ տոնի բովանդակությունը,որովհետև այդ ժամանակ ամպրանքների տեսականիները այդքան շատ չին ու մարդիք տոներին ուրախանում էին տոնի բուն իմաստի համար այլ ոչ թե այլ բաների համար…

Խամսայի Մելիքությունները

 

 

            ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խամսայի մելիքությունները իրական պատմություն է հինգ մելիքների մասին ովքեր տիրել են արցախի տարբեր մասերում:

Բայց իրենց սխալ քաղաքավարության վարելու դեպքում  ու իրենց մեջ եղած դավաճանների միջոցով կործանվեց Ղարաբաղի մելիքությունները: Հայ ժողովրդի պատմությունը հարուստ է օտար տիրապետության դեմ մղված պայքարի դրվագներով: Գտնվելով տարբեր քաղաքակրթությունների հատման կետում, ունենալով աշխարհագրական բացառիկ դիրք` Հայկական լեռնաշխարհը միշտ ենթարկվել է զավթիչների արշավանքներին: Ժողովուրդը մշտապես պայքարել է օտարի լծի դեմ` հայրենի հողի վրա կորցրած պետականությունը, իր ազատություններն ու իրավունքները վերահաստատելու համար: Այս պայքարից արցախահայությունը անմասն չի մնացել, ավելին` պատմության որոշ փուլերում իր վրա է վերցրել այդ պայքարի առաջատարի դերը:

XVI դարի վերջերին Ղարաբաղում կազմավորվեցին ինքնատիպ վարչա-քաղաքական միավորներ, որոնք պատմագիտության մեջ հայտնի են «մելիքություններ», իսկ դրանց տիրակալները` «մելիքներ»/սեմական բառ է եւ նշանակում է «թագավոր»/ անվամբ: Մելիքները դարձան հայ ազգային իշխանությունը կրողները:

Մելիքների ջանքերով էր, որ Արցախում XVII դարի վերջերից ծնվում եւ գլուխ է բարձրացնում պարսկական լծից հայրենիքի ազատագրման գաղափարը: Այս ժամանակահատվածում հայերը, զինված պայքարին զուգահեռ, դիվանագիտական ջանքեր էին գործադրում` հայացքն ուղղելով սկզբում դեպի Եվրոպա եւ ապա` Ռուսաստան: Այդ պայքարի հետ են կապված այնպիսի քաղաքական ու ռազմական գործիչներ, ինչպիսիք են Իսրայել Օրին, Մինաս վարդապետը, Գանձասարի կաթողիկոս Եսայի Ջալալյանը, Ավան, Թարխան յուզբաշիները /հարյուրապետ/:

XVIII դարի սկզբին Պարսկաստանում ծայր առած անիշխանությունը սպառնում էր նրա ամբողջականությանը: Պարսկաստանի մասնատումից իրենց բաժինն էին ցանկանում ստանալ ե°ւ հարեւան Թուրքիան` իր համար տեղում ձգտելով ապահովել Դաղստանի լեռնցիների օժանդակությունը, ե°ւ Ռուսաստանը` օգնականներ պատրաստելով հայերի ու վրացիների շրջանակներում: Միաժամանակ Ռուսաստանը իրեն էր վերապահում նաեւ քրիստոնյա ժողովուրդների ազատագրման առաքելությունը: Այդ իրավիճակում ավելի բարենպաստ պայմաններ էին ստեղծվել արցախցիների ազատագրական պայքարի համար:

Չնայած այդ ժամանակաընթացքում հայկական դիվանագիտության նկատմամբ Ռուսաստանի ցուցաբերած հետաքրքրությանը` գործը խոստումներից այն կողմ չէր անցնում:

Հույս դնելով ռուսական կայսրերի վրա` հայերը դրանով իսկ թշնամացնում ու էլ ավելի էին գրգռում մահմեդականներին, որոնք հնարավորության դեպքում դաժան հաշվեհարդար էին տեսնում նրանց հետ: Այսպես օրինակ, 1721թ. Ռուսաստանի արշավանքը դեպի Պարսկաստան: Հենց սկզբում ռուսները կարողացան գրավել Դերբենդը եւ Բաքուն: Խոստացված օգնության փոխարեն Պետրոս Ա-ն խորհուրդ տվեց հայ ժողովրդին թողնել իրենց հայրենի հողերը եւ տեղափոխվել Դերբենդ, Բաքու, Գիլան եւ Մազանդարան, ուր արդեն տարածված էր ռուսական տիրապետությունը: Մտադրվելով ամրապնդել նվաճած մերձկասպյան խանությունները, Ռուսաստանը 1724թ-ի հունիսի 12-ին Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր` վերջինիս գործողությունների ազատություն տալով ողջ Անդրկովկասում /մինչեւ Շամախի/: Նույն թվականին երկրամաս ներխուժեցին օսմանյան բանակները: Նրանց գլխավոր զոհ դարձավ Արցախի հայությունը, որը մելիքների գլխավորությամբ եւ ռուսների աջակցության հույսով համարձակվել էր պայքարի ելնել իր անկախության համար, այդպես էլ չստանալով Ռուսաստանի խոստացած աջակցությունը: Չնայած այդ ամենին Պետրոս Ա-ի պարսկական արշավանքը նոր լիցք հաղորդեց հայոց պայքարին:

1720-ական թվականներին Ղարաբաղում կազմավորված հայկական զինվորականությունը կենտրոնացվեց երեք բանակատեղիներում կամ սղնախներում /ամրացված տեղ/: Դրանցից առաջինը, որ կոչվում էր Մեծ սղնախ, գտնվում էր Մռավի լեռներում, Թարթառ գետի մոտ: Երկրորդը` Փոքր սղնախը, գտնվում էր Վարանդա գավառի Քիրս լեռներում, իսկ երրորդը` Ղափան գավառում: Սղնախները` իմա հայ զինվորականությունը, իրենց մեջ կենտրոնացնում են երկրի ամբողջ իշխանությունը: Դա մի ժողովրդական զինվորություն էր, հրամանատարների խորհրդի գլխավորությամբ, ուր իր տեղն ու ազդեցությունն ուներ նաեւ Գանձասարի կաթողիկոսը: Պատերազմական ժամանակի պահանջներից ելնելով` մելիքներն իրենց իշխանությունը բաժանում էին յուզբաշիների հետ, ընդ որում` ռազմական խորհուրդներում նրանք բոլորը ունեին հավասար իրավունքներ ու պարտավորություններ:

Հայերի նկատմամբ Պետրոս Ա-ի քաղաքականությունը շարունակվեց նրա կնոջ` Եկատերինա Ա-ի /1725-1727/ եւ թոռան` Պետրոս Բ-ի /1727-1729/ օրոք: Ցարական կառավարությանն ուղղված` ռազմական աջակցության մասին հայերի խնդրանքները, ինչպես եւ նախկինում, մնում էին անպատասխան: Հայ զինվորականությունը` իր պայքարի առաջնորդներ Եսայի կաթողիկոսի, Ավան եւ Թարխան յուզբաշիների գլխավորությամբ բավական երկար դիմակայեց օսմանյան կանոնավոր բանակին: Սակայն կտրված լինելով բոլոր կողմերից եւ միայնակ մնալով իրենց պայքարում` հայերը չէին կարող հասնել իրենց վերջնական նպատակին` անկախությանը: Եւ ի վերջո, 8-ամյա թեժ պայքարից հետո, հայոց Սղնախները թուլացան, որից հետո հյուսիսային կամ բուն Ղարաբաղը բաժանվեց անջատ մելիքությունների` վերադառնալով իր նախկին քաղաքական կարգին:

Սակայն այդ պայմաններում մելիքությունները չհրաժարվեցին օսմանցիների դեմ պայքարից: Այս անգամ հայերն իրենց հայացքը դարձրին 1729թ. պարսկական գահ բարձրացած Նադիր շահին, որին հաջողվեց ժամանակավորապես վերականգնել իր երկրի երբեմնի հզորությունը: Նրա օրոք հայերին տրվեցին մի շարք արտոնություններ, քանզի վերջիններս պայքարում էին Պարսկաստանի արյունարբու թշնամի Օսմանյան Թուրքիայի դեմ: Նադիր շահի օրոք Արցախ-Ղարաբաղի բազմաթիվ մելիքությունները միավորվեցին` ձեւավորելով հինգ մելիքություններ, որոնք ղեկավարում էին երկիրը: Այն կոչվում էր Խամսա կամ Խամսայի երկիր, որ նշանակում է «Հինգի երկիր» եւ տարածվում էր Գանձակի սահմաններից սկսած դեպի հարավ, մինչեւ Արաքս գետը: Մելիքությունները ղեկավարում էին Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների, Խաչենի Հասան-Ջալալյանների, Վարանդայի Մելիք-Շահնազարյանների եւ Դիզակի Մելիք-Եգանյանների տոհմերը:

Խամսայի մելիքությունները ժամանակի ընթացքում բավական հզորանում են ու իրենց գրաված աշխարհագրական նպաստավոր դիրքով ռազմական մեծ նշանակություն ձեռք բերում` վերածելով երկրամասը մի անառիկ բերդի: Սակայն, ներքին երկպառակությունների հետեւանքով սարուջալլի թուրքական ցեղից սերած նախկին ավազակապետ Փանահին հաջողվեց ներխուժել Հյուսիսային Ղարաբաղ եւ, հաստատվելով այստեղ, հիմնել, այսպես կոչված, «Ղարաբաղի խանությունը»: Փանահ խանին հաջորդած նրա որդի ու Վարանդայի Մելիք Շահնազար Բ-ի փեսա Իբրահիմ խանը 1785 թվականին դավադրաբար սպանում է Ջրաբերդի, Գյուլիստանի եւ Դիզակի մելիքներին` գրավելով Գանձասարի վանքը` հայոց ազգային-ազատագրական շարժման օջախը, ինչի արդյունքում էլ Խամսայի մելիքությունը վերջնականապես փլուզվեց: 

Լյուդովիկոս

Լյուդովիկոս XIV-Ը Ֆրանսիայի և նավարայի թագավոր բնավորությամբ շատ ագահ մարդ էր:Նա շատ հարկեր էր վերցնում իր ժողովրդից ռազմավարության գործերի համար ինչը հանգեցրեց երկրի հյուծվելը:Այդ ամենի կողքին նա շատ լավ ռազմավարություն էր վարում ու իր ամեն քայլերը մտածված էր անում:Բայց նա վարում էր վատ քաղաքականություն: